Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Այսօր Հրանտ Դինքի սպանության 13-րդ տարելիցն է

Այսօր Հրանտ Դինքի սպանության 13-րդ տարելիցն է
19.01.2020 | 15:34

13 տարի առաջ ՝ 2007-ի հունվարի 19-ին, Ստամբուլում օրը ցերեկով սպանվեց «Ագոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը: Ամեն տարի հունվարի 19-ին հազարավոր մարդիկ են հավաքվում «Ագոս»-ի խմբագրության մոտ, որտեղ սպանվել է հայ լրագրողը: Դինքի սպանության գործով 76 կասկածյալ է անցնում: Դատապարտվել են միայն անմիջական մասնակիցները: Նրա ընտանիքի անդամներն ու ընկերները շարունակում են պայքարը գործի ամբողջական բացահայտման համար: Նրանք պնդում են, որ Դինքի սպանությունը կազմակերպված էր, իսկ գաղտնի ոստիկանությունը առնվազն տեղյակ էր նախապատրաստվող սպանության մասին:

Դիտվել է՝ 2512

Մեկնաբանություններ